Բաժիններ՝

Մանկապարտեզի նախկին տնօրենը հեռանում է քաղաքից

Երեկ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մի շարք  մանկապարտեզներում կատարել է ուսումնասիրություններ, և արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել են Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանը և Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանը:

Փորձեցինք հեռախոսակապ հաստատել երկու նախկին տնօրենների հետ և պարզել աշխատանքից ազատվելու պատճառները:

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի այլևս նախկին տնօրեն Մարինե Հարությունյանը՝ իմանալով, որ լրատվամիջոցից են զանգահարում, ասաց, որ զբաղված է և չի կարող խոսել: Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ո՞րն է իր հեռացման պատճառ, ինչին ի պատասխան, Մ. Հարությունյանն ասաց. «Ես ոչ թե աշխատանքից ազատվել եմ, այլ դուրս եմ եկել` իմ դիմումի համաձայն»: Հարցին էլ, թե ո՞րն էր դիմում գրելու պատճառը, Շենգավիթ համայնքի թիվ 143 դպրոցի նախկին տնօրենը պատասխանեց. «Պատճառն ընտանեկան խնդիրներն են. ես քաղաքից գնում եմ»:

Հիշեցնենք, սակայն, որ, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ վերոնշյալ մանկապարտեզի տնօրեններն աշխատանքից ազատվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով:

Կարդացեք նաև

Իսկ Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի նախկին տնօրեն Քրիստինե Հունանյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց, քանի որ մանկապարտեզի աշխատակիցներն ու  մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռինա Պետրոսյանը հրաժարվեցին մեզ փոխանցել նրա հեռախոսահամարը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս