Դամասկոսում ռումբ են պայթեցրել ՄԱԿ-ի դիտորդների հյուրանոցի մոտ

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրում են ՄԱԿ-ի առաքելության միջազգային դիտորդները: Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաալիքին, պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 մարդ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքն ամրացված է եղել բենզինի տարային, այն գործի է դրվել Օմայան հրապարակի մոտ գտնվող «Դամա Ռոուզ» հինգաստղանի հյուրանոցի մոտ: Թե ովքեր են տուժել վթարի հետևանքով՝ չի հաղորդվում:
Միջազգային դիտորդական առաքելությունը Սիրիա է ուղարկվել ապրիլին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին ժամանակավորապես 30 օրով երկարացրեց դիտորդների մանդատը Սիրիայում: Հուլիսի վերջին պարզ դարձավ, որ դիտորդների թիվ այդ երկրում կրկնակի կրճատվել է՝ հասնելով 150-ի:

Տեսանյութեր

Լրահոս