![](/banners/BeFunky-design.jpg)
Ասադի հատուկ բանագնացը Չինաստանում է
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/damascus.jpg)
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ բանագնաց Բութաինա Շաաբան այսօր ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Յանգ Ցզեչիի հետ սիրիական կոնֆլիկտը կարգավորելու եղանակների վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկում է Մահմեդական համագործակցության կազմակերպության երկօրյա գագաթաժողովը, որի ընթացքում եւս կքննարկվի Սիրիայի հարցը: Կազմակերպության անդամները կքննարկեն Սիրիայի անդամակցությունը կազմակերպության դադարեցնելու հարցը: