«Վարչապետը «իզմ» է փնտրում». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը «իզմ» է փնտրում.
Շատերը քննարկում, մեկնաբանում և վերլուծում են վարչապետ Փաշինյանի ելութը Արցախում՝ փորձելով գտնել ինչ-որ ռացիոնալ և ապագային միտված կանխատեսելի և հաշվարկելի դրույթներ: Ինչ խոսք, ելութը տարողունակ էր ծավալուն և ֆուտուրիստական:
Սակայն ելույթը գնահատելով ամբողջական, այլ ոչ թե դետալացված, պետք է նշեմ, որ սա պատկերացումների, սկզբունքների, արժեքների և հավատամքի փնտրտուքի տպավորություն թողնող ելույթ էր, այլ ոչ թե դրանք կրելու և դրանցում համոզված լինելու ուղերձ:
Եթե կոնկրետ ասեմ, ապա Փաշինյանը «գաղափարախոսություն» է փնտրում, «իզմ» է փնտրում` փորձելով իրեն տեղավորել մի ունիվերսալ տեսլականի մեջ,որտեղ իրեն քաղաքական առումով մաքսիմալ անվտանգ և «ճկուն» կզգա , կբավարարի բոլորին կամ գոնե մեծամասնությանը:
Մասնագիտական առումով պետք է նորից հիասթափեցնեմ Ձեզ, դա անօգուտ գործ է, հեղափոխակարգ անգաղափար յուրաքանչյուր իշխանության համար:
«Հեղափոխությունը», որը այսքան թմբկահարվում և շարունակաբար գովազդվում է իր էպիտետներով և որակումներով, այլևս դարձել է անօրակարգ և զգացվում է գաղափարախոսության և որևէ իզմի սուր պահանջ և քաղց,որը ինչ որ կերպ կկոնպենսացներ արդեն մարող «հեղափոխական պրոտեստային ավյունը»:
Դրա ապացույցը Փաշինյանի ելույթն էր տարաբնույթ սկզբունքների, երազանքների, մեթոդների և քաղաքական ֆորմուլաների իրարամերժությամբ և հստակության բացակայությամբ: Դա նաև զգում է Փաշինյանի ընտրազանգվածը: «Թողեք թող աշխատեն»ը դարձել է՝ «հերիք է փնովեք ավելի լավ է սատար կանգնեք»-ի կամ «քննադատել և ընդիմախոսել բոլորն էլ կարող են, ի՞նչառաջարկներ ունեք»-ի:
Հարգելիներս, կներեք, իհարկե, բայց այսօրվա իշխանությունների նախկին ընդիմադիր գործունեության արարչական և կոնստրուկտիվ կամ սատար կանգնելու էպիզոդները կհիշեցնե՞ք, որ շատ խնդրեմ: Այդպես մարդիկ իշխանության եկան երկրում))):
Հ.Գ. Փաշինյանը գաղափարախոսություն և իզմ է փնտրում, որովհետև հեղափոխությունը ի սկզբանե գաղափարահենք չէր, ապագայի ինչպիսին և ինչպես լինելու տեսլականով և դրան հասնելու պատկերացումներով և գործիքակազմով, այլ ամբողջությամբ պրոտեստային էր և բացառապես ընդդեմ: Կազմաքանդելը կազմաքանդեցինք,իսկ ինչպե՞ս կառուցենք, եթե չգիտենք, թե ի՞նչ ենք ուզում կառուցել: Սա է խնդիրը, որը կամ պետք է ընկալես և գտնես լուծումներ , կամ խարխափես քաղաքական մթության մեջ»:
Gepostet von Vladimir Martirosyan am Freitag, 12. Juli 2019