6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ
6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արեւմուտքում՝ Սումատրա կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 16:03-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Պանդեգլանգ բնակավայրից 205 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:
Reuters գործակալության տեղեկատվության համաձայն, ինդոնեզացի սեյսմոլոգները ցունամիի սպառնալիք են հայտարարել: Առայժմ տվյալներ չեն ստացվել տուժածների ու ավերածությունների մասին: Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը, հայտնել էր 7,0 մագնիտուդով երկրաշարժի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: