Կապան-Մեղրի ավտոճանապարհից ձորը սահած ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 1-ին, ժամը 15:31-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածի 41-րդ կմ-ին «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել մոտակա ձորը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավտոմեքենայի ուղևոր, 1976 թ. ծնված Ա.Մ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս