
«Ոչ ոք չի խանգարի մեզ հասնել նրան, ինչ մենք պլանավորում ենք». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Audi Cup-ի շրջանակներում «Տոտենհեմից» կրած պարտությունը (0:1):
«Այսօր մենք ավելի լավ էինք խաղում: Մենք պետք է ամեն օր կատարելագործվենք: Մենք չենք կարող ուրախանալ պարտությունից, բայց մենք ավելի լավն ենք դարձել խաղի բոլոր առումներով: Պետք է պահպանել դրական տրամադրվածությունը:
Ես միշտ դրական եմ մտածում: Ոչ ոք չի խանգարի մեզ հասնել նրան, ինչ մենք պլանավորում ենք: Ես հասկանում եմ, որ այս ամենը բավականին բարդ է, քանի որ դժվար սկսեցինք մրցաշրջանը:
Գիտեմ իմ թիմը: Մենք դեռ պատրաստ չենք: Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ մեզ պետք է, մեկ խաղ հաղթելն է»,- Զիզուին է մեջբերում As-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը