
Երևանի Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես տեղադրվել է կարգավորվող լուսացույց

Երևանի Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես տեղադրվել է կարգավորվող լուսացույց, որը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը։ Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։
Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,- գրված է հայտարարությունում։