Սիրիական ռազմօդանավի խփվելու լուրը նաև պետական ԶԼՄ-ներն են հայտնել
Սիրիացի ապստամբների «Սիրիայի ազատ բանակ» կոչվող խմբավորումը հայտարարել է, թե կառավարական ուժերին պատկանող ռազմական օդանավ է ոչնչացրել: Մասնագետները, ուսումնասիրելով սիրիացի ընդդիմադիրների տարածած տեսանյութը, եզրակացրել են, որ դա մարտական ինքնաթիռ է եղել:
Միաժամանակ Սիրիայի պետական լրատվամիջոցներն հայտնում են, որ օդաչուն կատապուլտով դուրս է թռել, և այժմ նրան փնտրում են և շուտով կհայտնաբերեն: Իսկ պետական ՍԱՆԱ գործակալությունը նշում է, թե ինքնաթիռը ուսումնական թռիչքներ է կատարել:
Ապստամբները հայտարարել են, թե բռնել են անձնակազմի երկու անդամներից մեկին, սակայն սրա մասին վկայող փաստեր դեռ չեն ներկայացվել:
Ըստ ապստամբների՝ օդանավը խփվել է Իրաքի հետ սահմանից 120 կմ հեռու գտնվող ալ Մուհասան քաղաքի մոտ: