Բաժիններ՝

Հնդկաստանում կայծակի հարվածների զոհերի թիվը հասել է 51-ի. NDTV

Հուլիսի 23-ից ի վեր առնվազն 51 մարդ է զոհվել կայծակների հարվածներից Հնդկաստանի Բիհարի եւ Ջարքանդի նահանգներում, որտեղ հզոր տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներրի ուղեկցությամբ: Հուլիսի 25-ին այդ մասին հաղորդել Է NDTV՝ հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ նահանգների ոստիկանության աղբյուրներ։

Ըստ այդ տեղեկատվության՝ 39 մարդ է զոհվել Բիհարում եւ 12-ը՝ Ջարքանդում: Բացի դրանից, եւս մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Իշխանությունները հայտարարել են, որ նյութական օգնություն ցույց կտան զոհվածների ընտանիքիներին եւ տուժածներին:

Հունիսի վերջին Հարավային Ասիա է եկել մուսոն, որը դարձել է ամենասաստիկներից մեկը վերջին տասը տարվա ընթացքում: Տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպների ուղեկցությամբ հարուցել են տրանսպորտային հաղորդակցության խնդիրներ, շենքերի փլուզումներ եւ բազմաթիվ դժբախտ պատահարներ, այդ թվում կայծակների հարվածներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս