Բրիտանական նավն առաջին անգամ անցել է Որմզդի նեղուցով Իրանի կողմից լցանավի կալանումից հետո. AP
Բրիտանական դրոշի ներքո առեւտրային նավն անցել է Որմզդի նեղուցով եւ ժամանել Կատարի նավահանգիստ՝ անցյալ շաբաթ Իրանի իշխանությունների կողմից առաջին անգամ Stena Impero նավթատար լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում էբրիտանական BW ELM լցանավին: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Montrose ֆրեգատը, որը հերթապահում է Պարսից ծոցի տարածաշրջանում, հետեւել է լցանավի անցմանը, բայց չի ուղեկցել այն, նշել է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: