 
                        Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
 
                                    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 10 մարդ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է «Գուբջուգ նյուս» սոմալիական պորտալը:
Պորտալի տեղեկավտությամբ՝ ռումբը պայթել է Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի ուղեմուտքի մոտ՝ ավտոմայրուղու մերձակայաքում: Պայթյունի ձայները լսվել են ամբողջ քաղաքում: Պատահարի վայրը շրջապատել են Սոմալիի անվտանգության ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        