Թրամփը Էրդողանին խոստացել է պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի դեմ. WSJ.

Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատժամիջոցներ չկիրառելու երաշխիք է իբր տվել։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող են կիրառվել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով:

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի «Հանրապետական կուսակցության» սենատորներ՝ Ռիք Սկոտը և Թոդ Յանքը սենատի քննարման էին ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն էլ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ S-400-ների պատճառով։

Ամերիկյան պարբերականը նաև հայտնում է, որ հուլիսի 23-ին Թրամփը հանդիպելու է «Հանրապետական կուսակցության» սենատորների հետ, որի ժամանակ քննարկվելու է Թուրքիայի հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031