Նիգերիայում առևանգված թուրքերին ազատելու համար գործողություններ են իրականացվում
Նիգերիայի Կվարա նահանգի ոստիկանությունը գործողություններ է սկսել՝ նիգերիացիների կողմից առևանգված Թուրքիայի քաղաքացիներին ազատելու համար:
Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Նիգերիայի Կվարա նահանգի ոստիկանությունից առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվել:
Կամերունից դեպի Կոտ դ’Իուվար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հուլիսի 16-ին հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների: Իսկ Նիգերիայի Իլորին նահանգում հուլիսի 19-ին փրկագին պահանջելու նպատակով առևանգվել է Թուրքիայի ևս 4 քաղաքացի: