ԱՄՆ խստացրել է Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցները
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները խստացրել են Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման ծառայությանը:
Միացյալ նահանգները պատժամիջոցները խստացրել են Վենեսուելայի ևս 4 քաղաքացու սև ցուցակ մտցնելով: