ՀՀ արտգործնախարարը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահ Կարեն Դոնֆրիդի հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ժողովրդավարական վերափոխումները, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները: Նախարար Մնացականյանը «Գերմանական Մարշալ» հիմնադրամին ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ներքաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ»,- գրել է Նաղդալյանը: