«Էս պայմաններում մի քանի տարբերակ կա». Վահագն Գրիգորյան

Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատարանը կասեցրեց Քոչարյանի գործերը և դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով։

Էս պայմաններում մի քանի տարբերակ կա.

ա) Վահե Գրիգորյանն իրեն հռչակի ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի նախագահ

բ) Նիկոլայ Բաղդասարյանը դիմի վարչական դատարան՝ ՍԴ-ի գործողությունները ապօրինի ճանաչելու պահանջով

գ) Արմեն Դանիելյանը դատախազության բողոքի հիման վրա բեկանի ՍԴ-ի որոշումը

դ) Հովիկ Աղազարյանը ՍԴ-ի փոխարեն ստեղծի մեկ այլ մարմին՝ նույն գործառույթներով

ե) մի շարք նախարարներ հորդորեն խնայողաբար օգտագործել ՄԻԵԴ-ը ու Վենետիկի հանձնաժողովը»։

Սահմանադրական դատարանը կասեցրեց Քոչարյանի գործերը և դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքներ ստանալու…

Gepostet von Vahagn Grigoryan am Freitag, 19. Juli 2019

Տեսանյութեր

Լրահոս