Իսկ թե ինչ իրավական սխալներ են առկա այս գործընթացում, կանդրադառնամ քիչ ուշ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԲԴԽ-ն չդադարեցրեց Նախշուն Տավարածյանի լիազորությունները, մերժելով իրավաբան-գիտնական անդամների դիմումը։

ՓԱՍՏ 1

ԲԴԽ անդամների ուժերի ներկայիս հարաբերակցությունը՝ 4 գիտնական 5 դատավոր։

ՓԱՍՏ 2

5 դատավորներից մեկը հենց Նախշուն Տավարածյանն էր։

ՓԱՍՏ 3

Դատավոր անդամներից 3-ը առաջին ատյանի դատավորներ էին, մեկը վերաքննիչ, ինչը ենթադրում է որ վերադաս դատարանի դատավորից, այս դեպքում Տավարածյանից, նրանք ունեն անուղղակի կախում և կողմ քվեարկելը կարող էր հետագա պաշտոնավարման ընթացքում առաջացնել որոշակի խնդիրներ։

ՓԱՍՏ 4

Իրավաբան գիտնական անդամներից Վիգեն Քոչարյանը ներկայացրեց հատուկ կարծիք եզրափակիչ մասի վերաբերյալ, որը թեև չհրապարակվեց, բայց թույլ տվեց եզրակացնլու, որ նա դեմ է քվեարկել լիազորությունների դադարեցման հարցին։

Այս ամենի առկայությունը սպասելի էր դարձնում նման բովանդակությամբ որոշման ընդունումը։

Իսկ թե ինչ իրավական սխալներ են առկա այս գործընթացում, կանդրադառնամ քիչ ուշ»։

Տեսանյութեր

Լրահոս