Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում է Եվրոպայի համար: Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս կարծիքն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Դա լավ որոշում է Եվրոպայի համար»,- ասել է նա: «Մենք, Գերանիայի տեսակետով, կարող ենք հպարտ լինել, որ Եվրահանձնաժողովը վերստին գերմանացի կգլխավորի, այսինքն՝ գրմանուհի, եւ որ հաջողվեց խուսափել Եվրամիության ինստիտուտների միջեւ կոնֆլիկտից»,- ընդգծել է Մերկելը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գերմանիան ի դեմս Աննեգրետ Քրամպ Կարենբաուերի «կունենա պաշտպանության լավ նախարար»: «Նա փորձառու քաղաքական գործիչ է»,- կարծում է Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Եվրամիության հանդեպ կանգնած են բազմաթիվ մարտահրավերներ: Դրանց թվում նա նշել է Իրանի, Ուկրաինայի շուրջն իրադրությունը, միգրացիայի հիմնախնդիրը: «Եվրոպան պետք է գործունակ լինի»,- նշել է Մերկելը: