Վերակնքում են չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների բուժման պայմանագրերը

ՀՀ առողջապահության նախարարությունը վերակնքում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների ճառագայթային բուժման այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հուլիսի 4-ը:

ԱՆ-ն այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։

Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշման փոփոխությունը, ըստ որի նշված բուժումը պետք է տրամադրվի անվճար, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչ այդ փոփոխությունը:

«Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել, արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն՝ գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս