Բաժիններ՝

ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետևոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո

Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում է սկսել Շերեմետեւո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա – Երեւան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:

«Ներկայումս պատահարի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների եւ պատճառների պարզմանը»,- ասել է Մարկովսկայան:

Իր ստուգումն է անցկացնում նաեւ Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, «Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել է Շերեմետեւո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաեւ այդ ավիացիոն իրադարձությանը»,- հավելել է նա:

Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետեւո օդանավակայանից կատարում էր Մոսկվա – Երեւան չվերթը, դադարեցրել է վերթիռը թափավազքի փուլում: Թռիչքա-վայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջեւի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման եւ տարահանման որոշում է ընդունել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս