Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է իսպանական մրցաշարում:
Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր, հաջողության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակեց 6.5 միավոր: