Բաժիններ՝

Դատապարտում են ցիգանների արտաքսումը

Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությունների կողմից երկրում բնակվող ցիգանների արտաքսման կապակցությամբ և պահանջում է, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Շուրջ երկու տարի առաջ Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց պատժամիջոցներ չկիրառել Ֆրանսիայի նկատմամբ` երկրի տարածքից ցիգանների մասսայական արտաքսման համար:

Այդ մասին հայտարարում էր քաղաքացիական իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատար Վիվիան Ռեդինգը:

Այսօր կրկին քննադատություններ են հնչում Ֆրանսիայի իշխանությունների հասցեին: «Ֆրանսիայի նախագահը նոր է, քաղաքականությունը` կարծես նախկինը»,- այս առնչությամբ գրում է euronews-ը:

Նշենք, որ հինգշաբթի օրը Ֆրանիսայի հյուսիսում, Լիլլ քաղաքից ոչ հեռու, իշխանությունները վերսկսել են ցիգանների արտաքսումը դեպի Ռումինիա և Բուլղարիա: Ոստիակնությունը փակել է երկու ճամբարներ` տեղահանելով ավելի քան 200 մարդու:

Իշխանությունները կատարվածը հիմնավորում են «սանիտարահիգիենիկ նկատառումներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս