Ջրալցում Երևանում
Հուլիսի 18-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 106 շենքի 3-րդ մուտքի 4-րդ հարկի խորդանոցից ջրալցվում է մուտքը և բնակարաններից մեկը (1-ին հարկ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են ջրի ընդհանուր փականը: