«Լրջացեք, տիկնայք ու պարոնայք, լըր-ջա-ցեք». Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առանձնակի զվարճալի է կողքից նայել, թե ոնց են Վահե Գրիգորյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող փաստաբան ամուսիններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը շնչակտուր վազում իշխանական այս կայքից այն կայքը՝ փորձելով իշխանությանը ձեռնտու արձագանքներ երկնել Վենետիկի հանձնաժողովի արձանագրության վերաբերյալ:
Ընդ որում, արձագանքներն այն աստիճան սպոնտան ու անտրամաբանական են, որ Լուսինե Հակոբյանը հարցազրույցներից մեկում անգամ կասկածի տակ էր դրել, որ արձանագրությունը Վենետիկի հանձնաժողովն է կազմել:
Լրջացեք, տիկնայք ու պարոնայք, լըր-ջա-ցեք»։