ԱՄՆ-ը սահմանափակել է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը. Reuters
Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում:
Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչություն:
Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանփակումներ, ինչպիսիք սահմանվել են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար:
Պատճառներն, ըստ որոնց իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: