ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման գաղտնիացված վայրերը պատահաբար ներառվել են ՆԱՏՕ-ի զեկույցում
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտներից մեկի համար զեկույցի հեղինակները պատահաբար դրա մեջ են ներառել Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման գաղտնիացված վայրերի ցանկը: Հուլիսի 16-ին այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով այն փաստաթուղթը, որը հայտնվել է Բելգիայի զանգվածային լրատվամիջոցների մոտ։
Վերջերս թողարկված, իսկ հետագայում հեռացված փաստաթուղթը, որը հրապարակել էր ՆԱՏՕ-ի հետ կապված կառույցը, «աղմուկ է առաջացրել Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներում՝ հաստատելով գաղտնիքը, որի մասին այնպես էլ բոլորը վաղուց գիտերին. ԱՄՆ-ի միջուկային զենքը պահվում է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ Թուրքիայում», գրում է ամերիկյան հրատարակությունը:
Փաստաթուղթը, որը բովանդակել է այդ տեղեկատվությունը, պատրաստվել է ապրիլին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողվի գարնանային նստաշրջանի համար: Այն հատվածի համաձայն, որը բերում է բելգիական De Morgen թերթը, տեքստում հիշատակվել է Եվրոպայում ծավալված 150 միջուկային մարտագլխիկների մասին:
Այդ ռումբերը «պահվում են վեց եվրոպական եւ ամերիկյան ռազմակայաններում. Բելգիայի Կլյայն Բրոգելում, Գերմանիայի Բյուխելում, Իտալիայի Ավիանոյում եւ Գեդի Տորրեում, Նիդեռլանդների Վոլկելում եւ Թուրքիայի Ինջիռլիքում», նշված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: