Բաժիններ՝

«Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվել է

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է «Երևան» ՋԷԿ-ի վերագործարկման մասին։ Փոխվարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: ««Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվեց»,- գրել է Ավինյանը։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հուլիսի 10-ին տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031