Կամբոջայում կառուցվում է մասնավոր բանտ՝ նախատեսված հարուստների համար
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գտնվող բանտի նոր մասնաշենքի խցիկների հարմարավետությունը բարձրացնելու, սարքավորումներով հագեցնելու գործընթացը մոտենում է ավարտին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր մասնաշենքը վերակառուցում է մասնավոր ընկերություն՝ լիազորված երկրի Ներքին գործերի նախարարության կողմից:
Նոր մասնաշենքում խցիկները սովորականից ավելի լայն են: Դրանք նախատեսված են մինչև 4 կալանավորի համար: Այդ խցիկները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր հարուստ են, ֆինանսապես՝ կայուն: Նրանք պետք է վճարեն, եթե ցանկանում են իրենց պատիժը կրել առավել հարմարավետ պայմաններում, քան ստանդարտ բանտերի խցիկներն են: Ի դեպ, սովորական բանտերի խցիկներում 30 քմ տարածքում կարող է մնալ մինչև 30 կալանավոր:
Նոր հարմարավետ բանտի խցիկների վարձակալության գները կսահմանի այն կառուցող օպերատորը: Վերջինս գումարի մի մասը պետք է տա պետությանը: