Բուֆոնը կկրի 77 համար մարզաշապիկը
«Յուվենթուսի» նորեկ Ջանլուիջի Բուֆոնն ընտրել է խաղային համարը:
Հաջորդ մրցաշրջանում 41-ամյա դարպասապահը հանդես կգա 77-րդ համարի ներքո:
«77-րդ համարն իմ պատմության փոքր մասն է:
Այս թվով «Պարմայում» ես սենսացիոն սեզոն եմ անցկացրել, որից հետո հնարավորություն ունեցա մեկնել «Յուվենթուս»»,- ասել է Բուֆոնը:
Հիշեցնենք, որ երեկ «Յուվենթուսը» հայտարարել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխության մասին:
41-ամյա իտալացին թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
Անցյալ մրցաշրջանում Բուֆոնը խաղացել է ՊՍԺ-ի կազմում, որտեղ նա տեղափոխվել էր 2018 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ: Մինչ այդ, նա 17 տարի խաղացել էր թուրինյան ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան