Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Իսպանացի թենիսիսը Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան:

Տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Նադալի մրցակիցն Ավստրալիայից Նիկ Կիրոսն էր: 3 ժամ 7 րոպե ձգված մրցախաղում իսպանացին գրացանցեց 4 սեթերից հետո 6:3, 3:6, 7:6 (7:5), 7:6 հաշվով:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա:

Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս