Բաժիններ՝

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1,7 հազար փախստական

Անցյալ օրն ավելի քան 1,7 հազար սիրիացի փախստական է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքներից, ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխման հսկողության ռուսական կենտրոնի լրատվական տեղեկագրում:

«Անցած օրն արտասահմանյան պետությունների տարածքներից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1763 փախստական, այդ թվում Լիբանանից «Ջեյդեթ Յաբուս», «Թել Քալահ» անցակետերով՝ 476 մարդ (143 կին, 243 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 1287 մարդ (386 կին, 656 երեխա),- ասված է հաղորդագրության մեջ:

Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,2 հեկտար տարածք: Բացի դրանից, մասնագետները ոչնչացրել են 34 պայթյունավտանգ առարկա:

Նշվում է, որ մեկ օրում վերականգնվել են երեք բնակելի շենք, մեկ մանկապարեզ եւ մեկ հացի փուռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս