Արմեն Սարգսյանի հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են դատախազության աշխատակիցներ

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝
գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Վլադիմիրի Ավագյանին, գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Վիգենի Սիմոնյանին»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031