Բաժիններ՝

Դանակահարություն Արամի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ

ունիսի 29-ին, ժամը 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որին, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, Հանրապետության հրապարակում դանակահարել են:

Հիվանդանոց մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը, սակայն տեղափոխվածն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով, տեղի ունեցածից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց:

Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ հունիսի 28-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, Արամի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով տղամարդուն հարվածել է Գյումրիի մի բնակիչ:

Հունիսի 30-ին կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս