Բաժիններ՝

Ղրղզստանի նախկին նախագահը խոստացել է դիմադրություն ցույց տալ` իրեն ձերբակալելու փորձի դեպքում

Ղրղզստանի նախկին նախագահը Ալմազբեկ Աթամբաևը մտադիր է դիմադրություն ցույց տալ իրավապահ մարմիններին` իրեն ձերբակալելու փորձի դեպքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը այս մասին Աթամբաևը հայտարարել է հունիսի 27-ին Բիշքեկում, մեկնաբանելով խորհրդարանի կողմից իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:

«Տեղեկություն կա իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից իմ ձերբակալության նախապատրաստման մասին: Ես ամեն ինչի պատրաստ եմ, և դիմադրելու եմ»,- ասել է նախկին նախագահը:

Նրա խոսքով` ինքն իրեն կցված զենք ունի:

Ղրղզստանի նախկին նախագահի անձեռնմխելիության չեղարկման որոշումը պաշտպանել են խորհրդարանի նիստին ներկա 120 պատգամավորներից 103-ը: Դեմ են արտահայտվել Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից մի քանի էպատգամավորներ, որի հիմնադիրն Աթամբաևն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս