Բաժիններ՝

United Airlines-ը Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը երկարացրել է մինչև սեպտեմբերի 3-ը

United Airlines ավիաընկերությունը Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը երկարացրել է մինչեւ սեպտեմբերի 3-ը, ինչի հետեւանքով 1,3 հազար չվերթ կչեղարկվի հուլիսին, 1,9 հազար չվերթ՝ օգոստոսին: Այդ մասին ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:

«Մենք որոշում ենք ընդունել Boeing 737 MAX-ը մեր գրաֆիկից հանել մինչեւ սեպտեմբերի 3-ը… Հուլիսին մենք սպասում ենք, որ օրական կչեղարկվի 40-45 չվերթ, ինչը կնշանակի ամսական մոտավորապես 1,29 հազար չվերթ: Օգոստոսին մենք սպասում ենք օրական շուրջ 60 չվերթի չեղարկում, ինչը կբերի ամսական մոտավորապես 1,9 հազար չվերթի չեղարկման»,-ասված է հաղորդագրության մեջ:

737 МАХ-ի թռիչքները ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում դադարեցվել են այն բանից հետո, երբ կործանվեց երկու այդպիսի հանրանավ: Մարտ ամսին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 МАХ-ը, որում գտնվում էր 157 մարդ, աղետի ենթարկվեց Էթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքից ոչ հեռու: 2018 թվականի նոյեմբերին կործանվեց ինդոնեզական Lion Air-ի նույնպիսի մի ինքնաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս