Վախճանվել է «Ալֆ» սերիալի դերասան Մաքս Ռայթը. TMZ
Հունիսի 26-ին 75 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Մաքս Ռայթը: Այդ մասին, հունիսի 27-ին հայտնել է TMZ պորտալը:
Ռայթն առավել մեծ ճանաչում է ստացել «Ալֆ» ամերիկյան սիթքոմում (Alf, 1986-1990 թթ.) խաղացած իր դերով, որտեղ նա մարմնավորել է Թաններների ընտանիքի գլխավորին, որն ապաստան է տվել այլմոլորակային Ալֆին: Դերասանը նկարահանվել է նաեւ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Այդ ամբողջ ջազը» (1979 թ.), «Ստվերը» (1994 թ.), «Ամառային գիշերվա երազը» (1999 թ.), ինչպես նաեւ «Ընկերները» (1994-2004 թթ.), «Քվանտային ցատկ» (1989-1993 թթ.) եւ բազմաթիվ այլ կինոնկարներ:
Պորտալի տվյալներով՝ դերասանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: 1995 թվականին նրա մոտ ախտորոշել են լիմֆոմա:
Մաքս Ռայթը մահացել է Կալիֆոռնիայի նահանգում իր տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: