Բաժիններ՝

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով հունիսի 24-ին ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից  մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս