Չինաստանում վեց մարդ է զոհվել կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից
Չինաստանի Հենանի նահանգիՎեյշի շրջանում պայթյուն է տեղի ունեցել Xumei Biotech Co. Ооо. կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում: Տեղում զոհվել է հինգ մարդ, եւս մեկը մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկյակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Արտակարգ իրավիճակների տեղական բյուրոյում պատմել են, որ եւս հինգ տուժածներ հոսպիտալացված են: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:
Ընկերության ղեկավարին ձերբակալել են, կատարվում է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: