Համահայկական խաղերին մասնակցելու հայտերի քանակով Իրանի պատվիրակությունն ամենամեծերից մեկն է
Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ Համահայկական խաղերի ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին:
«Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը` Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ Թեհրանից: Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը և կհրապարակվեն: Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- հայտնեցին լրատվական ծառայությունից: