Բաժիններ՝

«Գահերի խաղի» աստղ Մեյսի Ուիլյամսը խաղալու է կատակերգական սերիալում

Մեյսի Ուիլյամսը, որը հայտնի է Արյա Սթարքի դերով «Գահերի խաղը» սերիալում, խաղալու է Sky ստուդիայի՝ «Կյանքի երկու շաբաթը» աշխատանքային անվանումով կատակերգական սերիալում: Այդ մասին հայտնել է THR-ը:

«Անհամբերությամբ եմ սպասում ինչ-որ նոր բանի սկսվելուն, ես կարծում եմ, որ այդ սերիալը մեծ ներուժ ունի: Ես շատ եմ ցանկանում որեւէ անհավանական բան անել այս հիանալի թիմի հետ»,-ասել է Մեյսի Ուիլյամսը: Նշվում է, որ սերիալը լինելու է հեգնական «պատմություն սիրո եւ վրեժխնդրության մասին»:

Ով կարող էր մտածել, որ հերոսներից մեկի անհաջող կատակը կհանգեցնի այն բանին, որ մի խումբ ընկերներ ստիպված կլինեն գողացված փողերի պայուսակով փախչել գանգստերից եւ ոստիկանությունից:

Սերիալի նկարահանումները կսկսվեն այս տարվա վերջին, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս