Բաժիններ՝

Մակրոնը պլանավորում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի հարթակում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը հունիսի 28-29-ին տեղի է ունենալու Օսակայում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում:

«Մենք հաստատում ենք, որ հանրապետության նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-նշել են Ելիսեյան պալատում:

«Նաեւ կկազմակերպվեն այլ բանակցություններ, որոնք մենք կկարողանանք հաստատել առաջիկայում»,-հավելել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնն ասել էր, որ ինքը գագաթնաժողովում պլանավորում է արծարծել մի շարք թեմաներ, մասնավորապես, միջազգային առեւտրի հարցերը, ԱՄՆ-ի եւ Չինաստանի փոխհարաբերությունները, կլիմայի փոփոխության հարցերը: Ֆրանսիայի նախագահը նաեւ պլանավորում է շարունակել Իրանի միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային ճգնաժամերի քննարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս