 
                        ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել է 50 մլրդ դոլար
 
                                    Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից: Այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 26-ին, հայտարարել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:
Հուքը նաեւ նշել է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        