Բաշար Ասադը նոր վարչապետ է նշանակել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վարչապետի պաշտոնում նշանակել է Վաել ալ Հալքիին: Մինչ նշանակումը Հալքը զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է իրանական Press TV-ն:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը ընտանիքի հետ փախել էր երկրից: Նա ապաստանել էր Հորդանանում, իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա միացել է ապստամբներին: Հիջաբը անմիջապես ազատվել էր պաշտոնից, իսկ նրա փոխարեն Ասադը նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար, մինչև վարչապետի նոր թեկնածու ընտրելը:

Տեսանյութեր

Լրահոս