Բաժիններ՝

«Ղեկավարել նշանակում է՝ լավ մարդկանց չխանգարել աշխատել». Սերգեյ Կապիցայի իմաստուն մտքերը

Ոչինչ մարդուն չի խանգարում վաղն ավելի ուժեղ դառնալ, քան երեկ էր։

Գիտնական, ֆիզիկոս Սերգեյ Կապիցան առանձնահատուկ ներկայացման կարիք չունի։ 1973-2012թթ. նա գիտահանրամատչելի «Անհնարինն ակնհայտ» հեռուստահաղորդման անփոխարինելի հաղորդավարն էր ու ապացուցում էր, որ գիտությունը կարող է հետաքրքիր լինել։

Մնալով «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիրը ու Ռուսական բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահը՝ Ս. Կապիցան շատ տարիների ընթացքում պատմել է գիտության, տեխնիկայի ու մշակույթի մասին այնպես, որ դա հասկանալի ու հետաքրքիր լիներ յուրաքանչյուրի համար։

Եվ մինչ այսօր նրա պայծառ մտքերն ու մեջբերումներն արդիական են, ինչպես երբեք։ Եվ այսպես՝

Կարդացեք նաև

1. Եթե Զինված ուժերի վրա ծախսվող միլիարդների փոխարեն՝ միլիոններ գտնվեին կրթության ու առողջապահության համար, ապա ահաբեկչությունը տեղ չէր ունենա։

2. Ոչխարի հոտ հավաքելը հեշտ է, կատվինն է դժվար։

3. Պատմությունը երկար ժամանակ «օժանդակ գիտություն» է եղել։ Այն կցել են այս կամ այն ղեկավարի տեսակետին։

4. Միայն հակասությունն է խթանում գիտության զարգացումը։ Այն պետք է ընդծել, այլ ոչ թե լղոզել։

5. Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սպամից ազատվելու ֆիլտրեր։

6. Եթե ամեն դեպքում պետք է ենթարկվել փողին, ապա ամեն ինչ փող էլ կմնա. դրանք չեն վերածվի ոչ գլուխգործոցի, ոչ բացահայտման։

7. Հեռուստատեսությունը՝ մարդկանց վրա փոխազդելու ուժեղագույն միջոցը, այսօր գտնվում է նրանց ձեռքում, ով բացարձակապես անպատասխանատու կերպով է վերաբերվում հասարակության մեջ իր ունեցած դերին։

8. Գլխավոր հրաշքն այն է, որ մենք ապրում ենք։

9. Իսկ ի՞նչ կմնա այսօրվա սերնդից հետո։ Նրանց սմս հաղորդագրությունները կհրապարակե՞ն սերունդների համար։

10. Կնոջ մեջ կարող է վանել գռեհկությունը։ Բայց երբեմն հենց դա էլ գրավում է… Դե գնա ու գլուխ հանիր։

11. Կոստյումը կարգուկանոնի է բերում տղամարդուն, ներքուստ կազմակերպում է նրան։ Կար ժամանակ, որ BBC-ի ռադիոհաղորդավարները նորություններ կարդում էին սմոքինգներով ու երեկոյան զգեստներով, թեպետ ռադիոլսողներն իրենց չէին տեսնում, բնականաբար։

12. Հիսուն տարի առաջ Ռուբլյովկայում նույնքան հեծանիվ կար, որքան հիմա մեքենա կա։

13. Գիտե՞ք՝ որն է իմ գլխավոր տարաձայնությունը եկեղեցու հետ։ Ես ասում եմ, որ մարդն է Աստծուն հորինել, իսկ նրանք՝ ընդհակառակը։

14. Մշակույթը պետք է սերմանել, նույնիսկ ուժով, այլապես մեզ բոլորիս կործանում է սպասում։

15.Երբեք չեմ տեսել այնքան քննադատված տղամարդկանց, որքան Ամերիկայում։ Նրանք սարսափելի վիճակում են գտնվում. Ագրեսիվ ֆեմինիզմը նրանց հալածում է ու վերջնականապես ոչնչացնում։

16. Կանայք առաջ ավելի ձանձրալի էին հագնվում։ Այժմ հսկայական դիապազոն կա՝ հրեշավոր անճաշակությունից՝ մինչև շատ ոճային հագնված մարդիկ։ Բայց վերջիններիս, չգիտես ինչու, ավելի հազվադեպ ես նկատում, քան առաջ։

17. Մաթեմատիկան այն է, ինչ ռուսները դասավանդում են չինացիներին ամերիկյան համալսարաններում։

18. Ես ռուս ուղղափառ աթեիստ եմ։

19. Ժամանակակից ֆիզիկոս-փորձարարի համար մոտավորապես տարեկան մեկ միլիոնի կարգի գումար է պետք սարքավորումների, նրա հետազոտությունները ապահովող ենթակառուցվածքների համար։ Այո, դա թանկ հաճույք է, բայց Գորկու փողոցի անկյունի բուտիկն ավելի թանկ արժե։

20. Ոչինչ մարդուն չի խանգարում վաղն ավելի ուժեղ դառնալ, քան երեկ էր։

21.Ղեկավարել նշանակում է՝ լավ մարդկանց չխանգարել աշխատել։

22. Ոչ թե համակարգիչը մարդուն կարող է շարքից հանել, այլ համացանցը։ Հիանալի ռուս հոգեբան Ալեքսեյ Լեոնտևը 1965թ. ասել է. «Ինֆորմացիայի ավելցուկը հանգեցնում է հոգու սնանկության»։ Այս բառերը պետք է գրված լինեն յուրաքանչյուր կայքում։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս