Կարինե Աշուղյանի վերջին գրառումը
Մարդու կենսագրությունը իր բառերի կենսագրությունն է՝ գործողության ու արարքի ձևակերպում և ուրեմն՝ ինքնին արարք ու գործողություն: Մենք մեր ասած, գրած կամ մտքում հնչած բառերն ենք ընդամենը: Մարդը և իր /ներքին/ խոսքը նույնական են:
Կեղծ կամ անկեղծ, մաքուր կամ պիղծ, բարդ կամ պարզ….Շատ կուզեի հավատալ, որ բոլոր բառարանների մեջ ծանրումեծ տեղավորված սև բառերը երբևէ կմոռացվեն, որովհետև այլևս կրող չեն ունենա և մարդու չեն բնորոշի:
Մեղքը, հանցանքն ու սխալը նախ մեղավոր, հանցավոր ու սխալ բառերի տեսքով են ծնվում:
Տեսնես՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Կայենի գլխում ծագեր «սպանել» բառը:
Կարինե Աշուղյան
23.05. 2016
168.am. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Կարինե Աշուղյանը: