Բաժիններ՝

Հոսպիտալացվել է երգչուհի Ռոմինա Փաուերը

Իտալացի երգիչ Ալ Բանոյի նախկին կինը՝ Ռոմինա Փաուերը, տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին վկայում է նրա հաղորդագրությունը Instagram-ում, որտեղ երգչուհին լուսանկար է զետեղել՝ ձեռքին միացված կաթոցիկով, ինչպես նաեւ իր անունով հիվանդանոցային հաշվեպիտակով:

Լուսանկարին կից հակիրճ գրության մեջ ասված է. «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում: Շնորհակալություն բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու անեստեզիոլոգներին»: Առաժմ չի ճշտվում՝ շտապ է եղել 67-ամյա երգչուհու հոսպիտալացումը, թե՝ պլանային: Ամերիկացի դերասան Թայրոն Փաուերի եւ մեքսիկացի դերասանուհի Լինդա Կրիստիանի դուստրն իր կյանքը կապել է Իտալիայի հետ՝ 1960-ական թվականների վերջին ծանոթանալով Ալ Բանոյի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է:

1970-ական թվականների կեսերից նրանք սկսել են ելույթ ունենալ դուետով եւ անհավանական ժողովրդականություն են վայելել, այդ թվում՝ Ապենինների սահմաններից շատ հեռու:

Նրանց ստեղծագործական միությունը դադարել է 1990-ական թվականների վերջին, միաժամանակ զույգը ցավագին բաժանություն է վերապրել, որին նպաստել է նրանց ավագ դստեր՝ Իլենիայի ողբերգական պատմությունը, որը 1994 թվականին անհետ կորել է Նոր Օռլեանում: Ավելի քան տասը տարի Ռոմինան եւ Ալ Բանոն չէին շփվում, իսկ 2013 թվականին վերսկսել են համատեղ ելույթները, ընդ որում՝ առաջինը կայացել է Մոսկվայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս