Բաժիններ՝

«Ո՞վ էր իրավունք տվել խփել իմ որդուն, իրե՞նք էին մեծացրել». «Մարտի 1»- գործով տուժածների իրավահաջորդները ելույթ ունեցան դատարանում

Մարտի 1-ին դեպքերի ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նսիտի ժամանակ հայտարարեց, որ իր 33-ամյա որդուն գնդակահարել են մարտի 1-ին՝ իր և ժողովրդի ազատության համար։

«Երանի կտայի, որ խփեին Արցախի սահմանում, այլ ոչ թե՝ Երևանի կենտրոնում։ Ո՞վ էր իրավունք տվել խփել իմ որդուն, իրե՞նք էին մեծացրել որդուս։ Մյուս որդիս Արցախում սահման էր պահում, դեպքի ժամանակ եկել էր մեկ շաբաթով, հետո կրկին ողարկեցի, բայց հնարավորություն կար չգնալու։ Այդ ժամանակ Քոչարյանն էր նախագահը և Գերագույն հրամանատարը, գոնե մեկ անգամ ստից հայտարարություն չարեց զոհերի ծնողների համար»,- ասաց Ս. Ֆարմանյանը և նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանավորեն։

Այնուհետև ելույթ ունեցավ նաև Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։ Նա նշեց, որ որդին ներքին զորքերում է ծառայել և մարտի 1-ին Լեոյի փողոցում  ծառայակիցների հետ շարքում կանգնած է եղել։

«Ո՞վ սնայպերով խփեց ու որդուս վիզը ջարդեց, ինչո՞ւ խփեցին որդուն, գուցե շարքում ամենաբոյովն էր, թո՞ւրքը կրակեց։ 11 տարի է՝ պայքարում եմ այս ամենի համար, թե ինչպես եղավ, որ որդուս խփեցին։ Ցավին ամուսինս չդիմացավ և հաջորդ տարում վախճանվեց»,- ասաց Ռ. Հարությունյանը։

Ըստ նրա՝ այսօր արդեն միևնույն է՝ Ռոբերտ Քոչարյանը կդատվի՞, թե՞ ոչ, քանի որ դրանից հետո որդուն չի կարող վերադարձնել։ Այսօր ամենակարևոր հարցի պատասխանը, որը նրան հուզում է, այն է, թե ինչո՞ւ սպանվեց որդին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս