Բաժիններ՝

Մերկելը մտադիր չէ չեղարկել իր մասնակցությամբ պլանավորված միջոցառումները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում չեղարկել իր մասնակցությամբ այս շաբաթվա ընթացքում պլանավորված միջոցառումները: Այդ մասին Բեռլինում կայացած բրիֆինգում հայտնել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը՝ պատասխանելով կառավարության ղեկավարի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:

«Կանցլերն ուրախ է նախանշված բոլոր միջոցառումների համար, որոնց մասին ես հայտնել եմ անցած ուրբաթ օրը: Այժմ նա գտնվում է Գոսլարում, երեկոյան արդեն կլինի Դրեզդենում:

Բոլոր միջոցառումները կկայանան»,-ասել է Դեմմերը: Մերկելը հունիսի 18-ին իրեն վատ է զգացել այն պահին, երբ ուղեգորգի վրա կանգնծ էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին՝ Ֆեդերալ կանցլերի գերատեսչության տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս