Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը։ Դատարանն իր աշխատանքը կշարունակի վաղը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկա էին «Մարտի 1»-ի գործով 10 տուժածների իրավահաջորդները, որոնք միացան Դատախազության ներկայացրած բողոքներին՝ նշելով, որ դատարանը պետք է բեկանի Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ռ. Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, և փոխի Քոչարյանի խափանման միջոցը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս